Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ պոլիկլինիկական բաժանմունքում հուլիսի 29-31-ը ժամը 10:00-ից անվճար կիրականացվի հիվանդների ընդունելություն, խորհրդատվություն, սոնոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև ազգաբնակչության սկրինինգ հետազոտություն վիրուսային հեպատիտ C-ի նկատմամբ, հայտնում է Artsakh Press-ը:
ԼՂՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ գերատեսչության հատուկ հրավերով` նվիրված հեպատիտների դեմ պայքարի և իրազեկության միջազգային օրվան, Ստեփանակերտ կժամանեն Հայաստանի Հանրապետության «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, լյարդաբան Հասմիկ Լևոնի Ղազինյանը և մի խումբ լյարդաբաններ: