Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ինքն է հրամայել կործանել ռուսական Սու-24-ը անցյալ տարվա նոյեմբերին՝ հավելելով, որ հրամանը կատարվել է գլխավոր շտաբի ցուցումների համաձայն:
«Մեր պետության կանոնների համաձայն՝ վարչապետն է սահմանում կրակ բացելու կանոնները՝ գրավոր հրահանգ տալով գլխավոր հրամանատարությանը: Ես հրամանը տվել եմ հոկտեմբերի 10-ին», - հայտարերել է Դավութօղլուն NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: