Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև Անթալիա քաղաքում տեղի կունենա ընկերական հանդիպում:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Hurriyet» օրաթերթի կայքին, ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինին կհրավիրի Թուրքիա:
Թուրքական լրատվամիջոցը ֆուտբոլային այդ հանդիպումը համարում է անակնկալ զարգացում և այն դիտարկում որպես ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ևս մեկ քայլ: