Գերմանիան չի փոխի իր միգրացիոն քաղաքականությունը. Մերկել

19:13     28 հուլիսի, 2016

Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը չի փոխվի խաղաղ բնակչության վրա վերջին հարձակումների պատճառով, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը: 

Մերկելը ընդգծել է, որ Գերմանիան կշարունակի հետևել իր սահմանադրությանը և ապաստան կտրամադրի նրանց, ովքեր փախչում են զինված հակամարտությունների գոտիներից:

Նշենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Գերմանիայում մի քանի ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել: Երկրի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նման հարձակումների վտանգը շարունակում է բարձր մնալ:


© armedia.am