Իրանում մի խումբ կանանց ձերբակալել են հեծանիվ վարելու համար: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru -ն, այս մասին հայտնել է Իրանի ընդդիմադիր Ընդդիմության ազգային խորհուրդը:
Նշվում է, որ կանայք հուլիսի 26-ին փորձել են մասնակցել հեծանվավազքի. երկրի քաղաքացիներին առաջարկվել է հաղթահարել մոտ 5 կմ Մարիվան քաղաքի կենտրոնից մինչև Զարիվար լիճը: Սակայն նրանց են մոտեցել ոստիկաններ և ասել, որ, համաձայն կառավարական նոր որոշման, կանանց համար հանրության առաջ հեծանիվ վարելն այժմ օրենքից դուրս է:
Իրավախախտներից պահանջել են դիմում ստորագրել, որ իրենք չեն կրկնի իրենց հակաիրավական վարքը հետագայում, իսկ նրանցից մի քանիսին տարել են ոստիկանական բաժանմունք` չափազանց ակտիվ ընդդիմանալու համար: