Սաուդյան Արաբիայում շինարարություններից հեռացված ավելի քան 10 000 հնդիկ աշխատողներ հայտնվել են սովի վտանգի առաջ: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սուշմա Սվարաջը:
Նախարարի խոսքով՝ Հնդկաստանի շատ քաղաքացիներ թագավորությունում վերջին օրերին զրկվել են աշխատանքից, քանի որ երկրում տնտեսական լուրջ դժվարություններ կան նավթի էժանացման պատճառով:
Ճամբարներում, որտեղ ապրում են աշխատողները, արդեն մի քանի օր սննդամթերքի պակաս կա: Ջեդդայի հնդկական համայնքը Հնդկաստանի կառավարության օգնությամբ շաբաթ օրը սկսել է կարիքավորներին սննդամթերք բաժանել: