«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ջիհադ իրականացնել Ռուսաստանում, հայտնում է Reuters-ը։
9-րոպեանոց հոլովակում անապատում գտնվող նախապատրաստական ճամբարի ահաբեկիչը դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարում, որ ռուսները կսպանվեն իրենց տներում։
Նշվում է, որ հոլովակի հղումը հրապարակվել էր ծայրահեղականների կողմից օգտագործվող Telegram-ի օգտահաշվում։