Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն անհեթեթություն է անվանել Անկարայի հայտարարությունն այն մասին, որ Ղրղզստանում կարող է հեղաշրջում տեղի ունենալ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կողմից, հայտնում է Интерфакс-ը:
Ղրղզստանի նախագահը նշել է, որ իր երկիրը շնորհակալ է Թուրքիային անկախության տարիներին ցուցաբերած օգնության համար, սակայն «պետք չէ թելադրել և պայմաններ դնել»:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը պահանջել էր Բիշքեկից փակել երկրի տարածքում գործող ուսումնական հաստատություններն, որոնք հովանավորվում են Գյուլենի կողմից: