Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավատացյալներին կոչ է արել իսլամը չնույնականացնել բռնության հետ:
«Ես չեմ սիրում խոսել իսլամի հետևորդների իրականացրած բռնարարքների մասին, քանի որ ամեն օր, երբ թերթերն եմ կարդում, տեսնում եմ, որ այստեղ` Իտալիայում, ինչ-որ մեկը սպանել է իր ընկերուհուն կամ` զոքանչին: Իսկ այդ մարդասպանները մկրտված կաթոլիկներ են: Ուստի` եթե խոսեմ մուսուլմանների բռնարարքների մասին, պարտավոր եմ խոսել նաև կաթոլիկ բռնության մասին»,- Հռոմի պապի խոսքերը մեջ է բերում Reuters գործակալությունը:
Հռոմի պապը նաև նշել է, որ ահաբեկչության հիմնական պատճառը փողի աստվածացումն է և սոցիալական անարդարությունը: