ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին գերազանցում է 9 տոկոսով։ Այս մասին են վկայում CNN/ORC հարցման արդյունքները։
Վերջին հարցման արդյունքների համաձայն՝ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների մոտ 52 տոկոսը, իսկ Դոնալդ Թրամփի օգտին՝ մոտ 43 տոկոսը։ Դեմոկրատների թեկնածուին հաջողվել է էապես բարելավել իր վարկանիշը կուսակցության համագումարից հետո, որի ժամանակ Քլինթոնի աջակցությամբ հանդես եկան հայտնի քաղաքական գործիչներ և աստղեր։