Մերձմոսկովյան Ալաբինոյում «Տանկային բիաթլոնի» երկրորդ մրցափուլն ավարտվել է Հայաստանի հաղթանակով, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Հայաստանի, Մոնղոլիայի, Քուվեյթի թիմերը ելույթ են ունեցել Միջազգային բանակային խաղերի «Տանկային բիաթլոն» մրցույթի երկրորդ անհատական փուլում, հայտնում է Sputnik գործակալությունը:
Անհատական մրցման արդյունքներով հաղթող է դարձել Հայաստանի թիմը` անցնելով ճանապարհը 27 րոպե 58 վայրկյանում, երկրորդ` Մոնղոլիայի թիմը` 29 րոպե 31 վայրկյան արդյունքով, երրորդը` Քուվեյթի թիմը` 33 րոպե 30 վայրկյան արդյունքով։
Կիսաեզրափակիչ փուլերին կմասնակցեն 12 թիմեր։ «Տանկային բիաթլոնի» եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 13-ին` խաղերի փակման օրը։