Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը համարում է, որ իր երկիրը պետք է մերժի փախստականներ ընդունելու բոլոր խնդրանքները, որպեսզի կանխի «բարբարոսական հարձակումները»: Այս մասին հաղորդել է նախագահի ներկայացուցիչ Ժիրի Օվչաչեկը, գրում է Reuters-ը:
«Մեր երկիրը չի կարող իրեն թույլ տալ վտանգի ենթարկվել, ինչպես Ֆրանսիան և Գերմանիան: Ընդունելով նրանց մենք պարարտ հող ենք ստեղծելու բարբարոսական հարձակումների համար», - հայտարարել է Օվչաչեկը:
Միլոշ Զեմանը, որի դերը զուտ ներկայացուցչական է, Չեխիայի հանրապետության տարածք փախստականների ընդունման ամեենամոլի հակառակորդն է։ Նա դեմ է հանդես գալիս թուրքական ճամբարներից ներգաղթյալների ընդունման՝ վարչապետ Բոգուսլավ Սոբոտայի կառավարության նախաձեռնությանը։