Քուվեյթի հավաքականն ողջ կազմով հեռացվել է Օլիմպիադայից

11:09     3 օգոստոսի, 2016

Քուվեյթը պարտվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի դեմ դատական գործընթացում: Նշենք, որ Քուվեյթի ներկայացուցիչները ՄՕԿ-ից 886 մլն եվրո փոխհատուցում էին պահանջում՝ հավաքականին ողջ կազմով Ռիո-դե Ժայներոյում կայանալիք օլիմպիադայից հեռացնելու համար:

Երկրի հավաքականին Օլիմպիադայից հեռացնելու պաշտոնական պատճառը սպորտի գործերին քաղաքական միջամտությունն է: Քուվեյթցի մարզիկները միջազգային սպորտային ֆեդերացիաների հավանության դեպքում Օլիմպիադային կարող են մասնակցել չեզոք դրոշի ներքո:


© armedia.am