Հնդկական Ջամմա և Քաշմիր նահանգներում արդեն մոտ մեկ ամիս շարունակվող անկարգությունների զոհ է դարձել առնվազն 52 մարդ, այդ թվում` 2 ոստիկան, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են հուլիսի 8-ին 22-ամյա Բուրhան Մուզաֆար Վանի սպանությունից հետո, ով Հնդկաստանում ահաբեկչական համարվող «Խիզմ ուլ Մուջահիդին» խմբավորման ակտիվիստ է:
Իրավիճակը սկսել է կայունանալ հուլիսի վերջին, երբ իշխանությունները սկսել են չեղարկել սահմանված սահմանափակումները, սակայն նախորդ շաբաթվա վերջին սահմանափակող միջոցառումները վերականգնվել են: Երեքշաբթի Պամպոր քաղաքում կրկին բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք հանգեցրել են զոհերի: