Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին նույն մեղադրանքն է առաջադրվել, ինչ «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել),- Panorama.am-ին տեղեկացրել է փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Աբսուրդ է, բոլորն էլ գիտեն, թե այդ տղան որ օրն է գնացել, ինչ նպատակով: Նպատակը եղել է միայն սնունդ տանելն ու մարդկանց հասցնելը: Արտատպել էին նույն մեղադրանքը»,- ասաց նա: