Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն կրկին գլխավորել է կյանքի համար 25 լավագույն քաղաքների Monocle ամսագրի վարկանշային ցուցակը: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել հիմնականում միջազգային երթուղիների քանակը, հասարակական տրանսպորտով երթևեկելու գինը, գիշերային կյանքը, ենթակառուցվածքը:
Երկրորդ տեղում Բեռլինն է (Գերմանիա), երրորդը Վիեննան է (Ավստրիա): Հաջորդում են Կոպենհագենը (Դանիա), Մյունխենը (Գերմանիա) և Մելբուռնը (Ավստրալիա):
Առաջին տասնյակում են նաև՝ Ֆուկուոկան (Ճապոնիա), Սիդնեյը (Ավստրալիա), Կիոտոն (Ճապոնիա) և Ստոկհոլմը (Շվեդիա):