Վրաստանի տարածքը անօրինական կերպով ականապատվել է Ադրբեջանի կողմից: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Տարածաշրջանային անվտանգության կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին:
«Ադրբեջանական կողմն ականապատել է Վրաստանի տարածքը, որպեսզի հակառակորդը (Հայաստան) իրենց տարածք չներխուժի Վրաստանի կողմից: Ականապատումը տեղի է ունեցել առանց վրացական կողմի համաձայնության», - նշել է Ռուսեցկին: Փորձագետն ադրբեջանական կողմի այս քայլը բացատրել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման հարցում առկա խնդիրներով, ինչն ադրբեջանական կողմի մոտ նման մտավախություններ է առաջացնում:
Նշենք, որ վերջնականապես հստակեցված չէ նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը: