Հարյուրավոր ցուցարարներ, որ վրդովված են Օլիմպիադա-2016-ի անցկացման վիթխարի ծախսերից, Ռիոյում դիմավորել են օլիմպիական կրակը, հայտնում է BBC-ն։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար։ Տեղի ԶԼՄ-ները, հղում անելով ոստիկանությանը, հայտնում են, որ մի խումբ ցուցարարներ արգելափակել են ճանապարհը, որով պետք է տանեին կրակը։ Նախատեսվում էր օլիմպիական կրակով երթ ողջ քաղաքում, այդ թվում նաև աղքատ թաղամասերում, սակայն ցույցերի հետ կապված փոքր-ինչ փոխվել է։
Չորեքշաբթի երեկոյան օլիմպիական կրակը առագաստանավով հասցրել է Ռիո։ Օլիմպիական կրակը դիմավորել է քաղաքապետ Էդուարդո Պաեսը։ Խաղերի բացումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 5-ին: