Հայկական խոհանոց ասելիս՝ առաջին հերթին «բնականություն» և բազմազանություն» բառերն են մարդու մտքին գալիս: Այս մասին ասված է թուրքական «Sozcu» թերթի կայքում, փոխանցում է Ermenihaber-ը:
Հայկական խոհանոց բազմադարյա ավանդույթների վերաբերյալ դիտարկման մեջ հեղինակը հիշեցնում է, որ Երևանի կարմիր բլուրի տարածքում հնագետները պեղումների արդյունքում գտնել են խաղողի, կտավատի, ոսպի, ոլոռի, սալորի, քնջութի, գարու և ցորենի հետքեր:
Միևնույն ժամանակ թերթը նշում է, թե հայկական խոհանոցը ժամանակի ընթացքում կրել է ռուսական, թուրքական ու ադրբեջանական խոհանոցների ազդեցությունը:
«Պիտի ասել, որ հայկական խոհանոցում հացամթերքը շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Հատկապես գյուղերում կավից պատրաստված թոնրի մեջ հայերը թխում են շատ համեղ հաց: Հայկական ամենահայտնի հացը լավաշն է»,- գրում է «Sozcu»-ն:
Նշվում է, որ հայկական ուտեստների անվանումներում կարելի է թուրքական ծագման բառերի հանդիպել, ինչպես օրինակ բաստուրմա, բյորեք, քադաիֆ: Սևանի մասին հիշատակումով հոդվածի հեղինակը նկատել է տալիս նաև հայկական խոհանոցում ծովամթերքի առկայության մասին՝ մասնավորապես շեշտելով կարմրախայտով պատրաստված համեղ ուտեստների մասին: