Առնվազն 21 մարդ է մահացել ջրհեղեղի հետևանքով, որը եղել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղատարափ անձրևներից հետո։ Մի քանի մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ մայրաքաղաքում գրանցվել է 93 մմ տեղում, ինչը գերազանցում է օգոստոսյան միջին նորման։ Որոշ տուժած շրջաններում ջրի մակարդակը հասել է 1.5 մետրի։
Մակեդոնիայի իշխանությունները 15 օրով արտակարգ դրություն են հայտարարել Սկոպյեում և Տետովո քաղաքում: