Բաքվում բացվելու է ինքնաթիռների հավաքման գործարան, ինչպես նաև ուղղաթիռների արդիականացման կենտրոն։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Ռոգոզինն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ որպես լավ և ոչ թանկարժեք զենքի խոշորագույն արտահանող, հետաքրքիր է Բաքվի ու Թեհրանի համար։ Ռոգոզինի խոսքերով՝ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական «ՄՍ-21» տիպի առնվազն 10 ինքնաթիռի գնմամբ, որի շուրջ պայմանագիրը կարող է ստորագրվել 2017 թվականին։