ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը համաձայնել է մասնակցել աշնանը նախընտրական հեռուստաբանավեճի բոլոր երեք փուլերին: Այս մասին հայտնել է նրա նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան։
«Քլինթոնը նախատեսում է մասնակցել բոլոր երեք բանավեճերին, որոնք հայտարարվել են անկախ հանձնաժողովի կողմից»,- ասել է նա։
Նախագահական բանավեճերի անցկացման հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ դրանք տեղի կունենան սեպտեմբերի 26-ին, ինչպես նաև հոկտեմբերի 9-ին և 19-ին։ Նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին։
Թրամփը չի հայտարարել բանավեճերը բոյկոտելու մտադրության մասին, սակայն ասել է, որ երեք փուլից երկուսը համընկնում են Ֆուտբոլի ազգային լիգայի տուրերի հետ, ինչը կարող է շեղել ընտրողների ուշադրությունը։ Հանձնաժողովը պատասխանել է, որ բանավեճերի ժամանակացույցը սահմանվել է մինչև լիգայի օրացույցի հրապարակումը։