Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային առաջարկել է անհապաղ հարթել խնդիրը, որը ստեղծում է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը՝ ԱՄՆ-ում Իրանի ակտիվների անձեռնմխելիության համար: Այդ խնդրանքով նամակն ուղարկվել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատուն, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ շահերին,մ հայտնում է Fox News հեռուստաալիքը:
ԱՄՆ Գերագույն դատարանը ապրիլի 20-ին որոշել է 2.65 միլիարդ դոլար փոխհատուցել 1983 թվականին Բեյրութում ԱՄՆ ծովային հետևակայինների զորանոցի մոտ հնչած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին: Այն ժամանակ զոհվել է ԱՄՆ 241 քաղաքացի: Փոխհատուցման վճարը նախատեսվում է իրականացնել նաև Իրանի Կենտրոնական բանկի 1.75 միլիարդ դոլարի միջոցներից, որոնք սառեցվել են և պահվում են Citibank-ում:
«Իրանի ժողովուրդն ակնկալում է, որ դուք արագորեն կհարթեք սեփականության կալանքի այդ կոնկրետ դեպքը, և ոչ միայն կվերականգնեք Իրանի ժողովրդի իրավունքները և կվերադարձնեք այդ սեփականությունը, այլև ամբողջովին կփոխհատուցեք պատճառված վնասը», - ասվում է նամակում:
Իր ուղերձում Ահմադինեժադն ուշադրություն է հրավիրում, որ իր առաջարկը ոչ մի կերպ չպետք է համարվի քաղաքական: