Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ընդունելության համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ ժամանակ եք գտել, ժամանակ եք հատկացրել և ընդունել եք մեզ», - ասել է Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին Թուրքիայում հեղաշրջման փորձի ընթացքում ցուցաբերած աջակցության համար. «Ձեր զանգը, որը տեղի ունեցավ անմիջապես հեղաշրջման փորձից հետո, ինձ և իմ գործընկերներին և մեր քաղաքացիներին շատ ուրախացրեց», - ասել է Թուրքիայի նախագահը: