Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրի խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջաբուրիին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը:
Ավելի վաղ ալ-Ջաբուրին այդպիսի խնդրանքով դիմել է խորհրդարանին՝ կոռուպցիոն սխեմաներին իր մասնակցության մեղադրանքների ֆոնին:
Օգոստոսի 1-ին Իրաքի պաշտպանության նախարար Հալեդ ալ-Օբեյդին, որը հրավիրվել էր խորհրդարանում պատասխանելու կոռուպցիայի հետ կապված կասկածներին, խոսնակ ալ-Ջաբուրիին և մի շարք պատգամավորների մեղադրել է զենքի հետ կապված գործարքների ժամանակ մեքենայությունների սխեմաներին մասնակցության մեջ: Իրաքի վարչապետը հրահանգել է հետաքննություն սկսել և կասկածյալներին արգելել է այդ ընթացքում լքել երկիրը: