«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սկսել են իրաքյան Մոսուլ քաղաքից դուրս բերել համակարգիչներն ու փաստաթղթերը։ Այս մասին Shafaq News գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը։
Պարբերականի տվյալներով՝ գրոհայինները Մոսուլից Ռաքքա են տեղափոխել համակարգիչները և գրոհայինների ու ահաբեկչությունների իրականացման ծրագրերի տվյալներով թղթապանակը։ Աղբյուրը հավելել է, որ առաջադեմ հրամանատարների ոչնչացումից հետո խմբավորումը փոխել է նաև Մոսուլում իր որոշ շտաբների գտնվելու վայրերը։
Մոսուլը Իրաքի՝ մեծությամբ երկրորդ բնակավայրն է։ ԻՊ-ի գրոհայինները վերահսկում են քաղաքը 2014-ի ամռանից և այն համարում իրենց «իրաքյան» մայրաքաղաքը։
Իրաքյան զինվորականները իրաքյան Քրդստանի զիված ուժերի և շիա աշխարհազորայինների աջակցությամբ պատրաստվում են Մոսուլի ազատագրմանը: