Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի ղեկավարության հետ, եթե նման նախաձեռնությամբ հանդես գան երկու կողմերն էլ և հանդիպումն ունենա հստակ օրակարգ, հայտնում է РИА Новости-ն:
Նախագահի խոսքերով՝ եթե լինի գիտակցում, որ Վրաստանը Ռուսաստանի թշնամին չէ և այն միտված է Ռուսաստանի հետ բացառապես բարեկամական հարաբերությունների, ապա համապատասխան գերատեսչությունների աշխատանքի համատեքստում անկասկած նման հանդիպում կկայանա: «Դիվանագիտությունը և քաղաքականությունը խոսակցություն են, այլ ոչ թե զենք թափահարել», - ասել է Մարգվելաշվիլին: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ լիովին համաձայն է Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի որդեգրած արտաքին քաղաքական կուրսի հետ: