Բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստը կկայանա ամենաուշը 2017 թվականի սկզբին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ այդ նպատակով Թուրքիա կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: