Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղարաբաղյան խնդրի հետ կապված հայտարարություն է արել՝ նշելով, որ Կովկասում անվտանգության վրա ազդող Ղարաբաղյան խնդիր գոյություն ունի։
«Այդ թեմայի հետ կապված Ռուսաստանը նախաձեռնություն է իրականացնում ու կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել։ Երբ նայում ենք Ռուսաստանի առաջարկներին, նմանություն ենք տեսնում Հայաստանին ուղղված մեր առաջարկների հետ։ Մենք էլ Ղարաբաղի հարցում մեր հնարավորությունների ներածին չափ կանենք»,– ասել է Մևլութ Չավուշօղլուն։