Քառօրյա պատերազմի արդյունքները չեն վկայում ռազմական բալանսի խախտման մասին․ Բորդյուժա

13:23     12 օգոստոսի, 2016

Տարածաշրջանում ռազմական բալանսի խախտված լինելու դեպքում քառօրյա պատերազմն այլ կերպ կավարտվեր: Այս մասին, ինչպես հայտնում է, Tert.am-ը, ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու արդյունքում տարածաշրջանում ռազմական բալանսը չի՞ խախտվում է, ինչը մեծացնում է Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու հնարավորությունը, Նիկոլայ Բորդյուժան պատասխանել է. «Եթե բալանսը խախտված լիներ, ապա, հավանաբար, քառօրյա պատերազմը, ինչպես այն անվանում են, այլ կերպ կավարտվեր: Բայց քանի որ բալանս գոյություն ուներ… բոլորը մնացին իրենց դիրքերում: Զգույշ կլինեի պնդումների հետ, թե բալանսը խախտված է: Ամեն դեպքում քառօրյա պատերազմի արդյունքները չեն վկայում բալանսի խախտման մասին»:


© armedia.am