Ռուսաստանը կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Պատմության ընթացքում շատ բան է եղել։ Հիշում եմ, հայտնի դեպքերից հետո խզվեցին հարաբերությունները Վրաստանի հետ։ Այլ դեպքերում էլ են տարբեր բաներ տեղի ունեցել։ Ես չէի ցանկանա, որ դա այդպես վերջանա, բայց եթե իրավիճակի վրա ազդեցություն գործելու այլ տարբերակ չմնա, նախագահը երևի կարող է նման որոշում կայացնել»,- ասել է Մեդվեդևը։
Մեդվեդևը Ղրիում ահաբեկչության փորձը ռուսական պետության և ռուս ժողովրդի դեմ հանցագործություն է որակել։