Նիցցայում դատարանը ուժի մեջ է թողել լողալու համար նախատեսված հիջաբ կրելու արգելքը, որն ավելի վաղ արգելել էր Կաննի քաղաքապետը:
Դատարանը վճռել է, որ նման որոշումը օրինական է, սակայն կրոնական խմբավորումների ներկայացուցիչները համաձայն չեն դրա հետ և պատրաստ են բողոքարկել այն: Ինչպես ընդգծում է դատարանը՝ արգելքը օրինական է, քանի որ թույլ չի տալիս մարդկանց չարաշահել հանրային կարգը կրոնական հայացքներից ելնելով:
Կաննում իշխանությունները և հարակից բնակավայրերը արգելել են ողջ մարմինը ծածկող լողազգեստների կրումը: Նշվում է, որ արգելքը խախտողները կվճարեն 33 եվրո տուգանք: Հուլիսի վերջին հաստատված արգելքից հետո ոչ մի խախտում չի գրանցվել: