Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեկնարկի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները, հաղորդում է Armnoc.am-ը:
Առաջինը պայքարի մեջ էր մտել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, ով մեկնարկային գոտեմարտում 2:3 հաշվով զիջեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին:
Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Ջուլֆալակյանը հնարավորություն կունենա պայքարելու սփոփիչ գոտեմարտերում: