Անկարան Բրյուսելից պահանջում է հոկտեմբերից ոչ ուշ առանց վիզա ռեժիմի սահմանում` հակառակ դեպքում սպառնալով չեղարկել ավելի վաղ կնքած միգրացիոն համաձայնագիրը,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք ԵՄ-ի հետ պայմանագիր ենք կնքել, որում հստակ նշվում է, որ հոկտեմբերին Թուրքիայի հետ առանց վիզա ռեժիմ է սահմանվելու: Կա՛մ երկու կողմերն էլ սահմանված ժամկետում իրագործում են բոլոր պայմանները, կա՛մ մենք մի կողմ ենք դնում այդ պայմանավորվածությունը»,- սպառնացել է թուրք նախարարը:
Միևնույն ժամանակ Չավուշօղլուն նկատել է, որ 3 մլրդ եվրոն, որը Թուրքիան պահանջում է համաձայնագրի շրջանակում, նախատեսվում է ոչ թե բուն երկրի, այլ` փախստականների համար: