ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարող է հետաձգվել մինչև 2019-ի վերջը, հայտնում է Reuters-ը:
Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Թերեզա Մեյը, ով նախկինում կողմ էր հանդես գալիս Բրիտանիայի ԵՄ կազմում մնալուն, նշել է, որ այս տարի չի պատրասվում սկսել Brexit-ի շուրջ բանակցությունները, քանի որ Բրիտանիային նախապատրաստվելու համար ժամանակ է անհրաժեշտ:
Միաժամանակ Բրիտանիայի նախարարները նախազգուշացնում են, որ այդ գործըթնացի մեկնարկը կարող է տեղի չունենալ մինչև 2017-ի վերջը, ինչը ԵՄ կազմից երկրի դուրս գալու գործընթացը կհետաձգի մինչև 2019-ի վերջը, քանի որ Լիսաբոնի համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ ծանուցումը ստանալուց 2 տարի անց, ԵՄ բոլոր համաձայնագրերը դադարում են վերաբերել միությունից դուրս եկող պետությանը: