Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը իր երկրի խորհրդարանի վստահության ձայնը ստանալուց հետո հայտարարել է, որ ԵՄ-ին նամակ հղելով`պահանջել է ճշտել ԵՄ-ին անդամակցելու նպատակով 35 գլուխների շուրջ բանակցությունների սկսման և ավարտվելու ժամանակացույցը, հայտնում է The Express-ը:
Ըստ Վուչիչի` Սերբիան հուսով է, որ մինչև այս տարվա ավարտը կսկսվի բանակցությունները, որոնք կավարտվեն 2019 թվականին, իսկ արդեն 2020 թվականից Սերբիան կդառնա ԵՄ-ի նոր անդամ:
Բացի այդ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամից 1. միլիարդ 2 հարյուր միլիոն դոլար վարկ ստանալու դիմում է ներկայացնելու:
Համաձայն Վուչիչի հայտարարության` Սերբիայի նոր կառավարությունը մտադիր է սեփականաշնորհել արդյունաբերության, տնտեսության ու տրանսպորտի բնագավառներում աշխատող 73 ընկերությունների, որոնցից գլխավորը Բելգրադի օդանավակայանի սեփականաշնորհումն է:
Պաշտոնավարության նոր շրջանում Ալեքսանդր Վուչիչի ծրագրերից են նաև դատական ու տնտեսական ոլորտներում բարեփոխումները:
Ալեքսանդր Վուչիչի գլխավորած «Առաջադիմություն» ղեկավարող կուսակցությունն ապրիլին կայացած արտահերթ ընտրություններում կարողացավ խորհրդարանական անհրաժեշտ մեծամասնության ստանալ: Թեև Վուչիչի գլխավորած կուսակցությունը կարող էր միայնակ կառավարություն ձևավորել, սակայն նա գերդասեց պահպանել Սոցիալիստական կուսակցության հետ իր կոալիցիան: Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իվիչ Դաչիչը նոր կառավարության մեջ պահպանել է ԱԳ նախարարի պաշտոնը:
Իր բարեփոխական ծրագրերի իրագործման համար Սերբիայի վարչապետը խորհրդարանական հզոր մեծամասնության կարիք ունի ու այդ պատճառով էլ պահպանել է Սոցիալիստական կուսակցության հետ իր կոալիցան, հայտնում է PastToday-ը: