Սիրիայի Մանբիջ քաղաքի շրջանում սիրիական ընդդիմության ուժերի կողմից շրջափակման մեջ հայտնված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համաձայնել են վայր դնել զենքն քաղաքը լքելու հնարավորության դիմաց, գրում է USA Today թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրին:
Թերթի աղբյուրի խոսքով՝ իսլամիստները հանձնվել են այն բանից հետո, երբ նրանց շրջապատել են ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող Սիրիայի դեմոկրատական ուժերը: Նշվում է, որ գրոհայիններն օգտագործել են խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան, այդ պատճառով որոշվել է նրանց թույլ տալ հեռանալ: 100-200 գրոհայիններից բաղկացած խումբը հեռացել է Մանբիջից ուրբաթ օրը՝ կոալիցիայի անօդաչու սարքերի հսկողության ներքո, որոնք հետևել են, որ իսլամիստները չփորձեն վերադառնալ քաղաք:
Նշվում է, որ սա գրոհայինների հետ երբևէ կնքված նման առաջին պայմանավորվածությունն է: