Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխաել Ռոտը հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտաիայի դուրս գալը պետք է տեղի ունենա մինչև 2019-ի Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, հայտնում է Reuters-ը:
Գերմանացի քաղաքական գործչի խոսքով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մեխանիզմի գործարկումից հետո, որը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածով, Լոնդոնի և Բրյուսելի միջև պետք է լուրջ բանակցություններ սկսվեն:
«Brexit-ն առավելություն է ստացել, քանի որ հաղթեց, և հաջորդ Եվրախորհրդարանում բրիտանացի պատգամավորներ չեն կարող լինել»,- ասել է Ռոտը՝ նշելով, որ կցանականար Մեծ Բրիտանիայի և ԵՄ միջև «որքան հնարավոր սերտ» հարաբերություններ տեսնել:
Նա նաև չի բացառել Լոնդոնին «եվրոպական համայնքում հատուկ կարգավիճակ» տրամադրելու հավանականությունը: