Հայոց ցեղասպանության թեմային առնչվող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 11-ին, հայտնում է Asbarez-ը:
Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի միջոցներով՝ “Survival Pictures” կինոընկերության կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ում առավել հայտնի գործերից է «Ռուանդա հյուրանոց» ֆիլմը: Գլխավոր դերում հանդես են գալիս «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր դերասան Օսկար Այզեկը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: