Երևանցի փոքրիկ դաշնակահարները «Rimini Fest 2016» փառատոնում «Գրան պրի» են նվաճել

21:41     18 օգոստոսի, 2016

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի  սաները` դաշնակահարներ Հայկ Խաչատրյանը, Գագիկ Միքայելյանը և դաշնակահարուհի Լիզա Խաչատրյանը, վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ մասնակցել են Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած «Rimini Fest 2016» միջազգային մրցույթ-փառատոնին: 
Բազմաթիվ երկրների 450 մասնակիցների թվում երևանցի փոքրիկները պարզապես փայլել են:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանցից Հայկ Խաչատրյանը նվաճել է փառատոնի «Գրան պրի» մրցանակը, իսկ Գագիկ Միքայելյանն ու Լիզա Խաչատրյանը տարբեր տարիքային խմբերում զբաղեցրել են առաջին տեղերը:


© armedia.am