ՄԱԿ-ն օգոստոսի 18-ին առաջին անգամ հրապարակավ խոստովանել է իր դեարակատարումը 2010 թվականին Հաիթիում խոլերայի համաճարակի բռնկման մեջ: Ինչպես լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը, իր զեկույցում, որն օգոստոսի 8-ին ուղարկվել Է Պան Գի Մունին, նա հանգել է այն եզրակացության, որ խոլերայի համաճարակը «չէր սկսվի, եթե չլինեին ՄԱԿ-ի գործողությունները»: Ինչպես հայտարարել Է Ֆարխան Խաքը, ՄԱԿ-ի կողմից նոր քայլերի մասին «կհայտարարվի հետագա երկու ամսվա ընթացքում այն բանց հետո, երբ դրանք կվերլուծվեն ու կհամաձայնեցվեն Հաիթիի իշխանությունների հետ և կքննարկվեն կազմակերպության անդամ երկրների հետ»:
2010 թվականի հոկտեմբերից ի վեր Հաիթիում խոլերայից մահացել Է շուրջ ինը հազար մարդ, իսկ հիվանդացածների թիվը գերազանցել Է 700 հազարը: Տեղացի բնակիչների և համաճարակաբանների կարծիքով՝ հիվանդության տարածմանը հանգեցրել Է կեղտաջրերի նետումն Արտիբոնիտ գետ ՄԱԿ-ի նեպալցի խաղաղապահների ճամբարից: