Ճապոնիայի կառավարությունը 2017 ֆինանսական տարվա համար կներկայացնի երկրի պատմության մեջ ամենամեծ ռազմական բյուջեն, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ 2017 թվականի պաշտպանական ծախսերը կաճեն 2,3 տոկոսով՝ մինչև 5,16 տրլն իեն (մոտ 51,6 մլրդ դոլար):
Ռազմական նոր բյուջեն մասնավորապես նախատեսում է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներից պաշտպանության ուժեղացման և Արևելաչինական ծովում վիճելի կղզիների շրջանում Չինաստանին դիմակայելու նպատակով սուզանավի կառուցման ծախսեր: