Քերին ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի հարցը

14:16     19 օգոստոսի, 2016

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ իր դիվանագիտական աղբյուրներին հղումով:

Նշվում է, որ պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Չավուշօղլուն ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ քննարկել է վերջին զարգացումները Սիրիայում: Աղբյուրը մանրամասնում է, որ հեռախոսազրույցը կայացել է նախօրեին:


© armedia.am