Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը երկրում ընթացիկ նախընտրական արշավի ժամանակ առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանել Է, որ երբեմն տաքացած Է խոսում և ափսոսում Է դրա համար:
«Երբեմն վեճերի թունդ պահին, անդրադառնալով միանգամից շատ խնդիրների, ճիշտ բառել չես գտնում կամ ասում ես ոչ այն, ինչ պետք Է: Ինձ հետ նմանք բան եղել Է: Հավատում եք թե ոչ, բայց ես ափսոսում եմ դրա համար: Եվ ես առանձնապես ափսոսում եմ այն դեպքերի համար, երբ դա կարող Էր ցավ պատճառել ինչ-որ մեկին»,- ասել Է միլիարդատերը:
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ այսուհետ էլ չի պատրաստվում իրեն կաղապարել քաղաքական կոռեկտության շրջանակներում: