Deutsche Bank-ի նախկին աշխատակից Էրիկ Բեն-Արցին հրաժարվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովի՝ 8.25 մլն դոլար պարգևավճարից բանկում տեղի ունեցող մեքենայությունների բացահայտման դիմաց, հայտնում է The Financial Times-ը։
Պարբերականը գրում է, որ այդ կերպ բանկի նախկին ռիսկային մենեջերը բողոք է հայտնել այն բանի դեմ, որ հանձնաժողովը այդպես էլ չի պատժել ֆինասական կազմակերպության կոնկրետ պաշտոնատար անձնանց՝ սահմանափակվելով 55 մլն դոլար տուգանքով, որը բանկը վճարել է նախորդ տարի: