Ամերիկացի աշխարհահռչակ ռեփերը շնորհավորել է Միհրան Հարությունյանին ու Արթուր Ալեքսանյանին
Աշխարհահռչակ ռեփեր The Game-ը շնորհավորել է Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին:
«Կյանքիս վերջին 10 տարիներին ապրում եմ մասնավորապես հայերով բնակեցված քաղաքում՝ Գլենդելում: Այնտեղ մի քանի լավ ընկերներ եմ ձեռք բերել: Ուստի պետք է շնորհավորեմ Արթուր Ալեքսանյանին Հայաստանին վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի ոսկին բերելու համար: Շնորհավորում եմ Միհրանին նրա ջանքերի ու արծաթե մեդալ նվաճելու համար՝ նույնիսկ չնայած նրան, որ ոսկե մեդալը գողացան նրա մոտից: Շնորհավորում եմ երկուսիդ: Դուք տղաներ եւ ձեր երկիրն արժանի են դրան»,- գրել է երաժիշտը Instagram-ի իր էջում: