Թուրքիայում ձերբակալվել է Դավութօղլուի նախկին գլխավոր խորհրդականը

17:04     19 օգոստոսի, 2016

Թուրքական իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի նախկին անձնական խորհրդականին երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում, հայտնում Hurriyet-ը:

Վերջինիս փոխանցմամբ՝ դիվանագետ Գյուրջան Բալըքը կասկածվում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ կասկածվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն նրան ազատել էր զբաղեցրած պաշտոնից դեռ հուլիսի 26-ին:


© armedia.am