Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կոստյումը հայտնվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես աճուրդի ժամանակ վաճառված ամենաթանկարժեք կոստյումը:
Նշենք, որ վարչապետի մոնոգրամով կոստյումն աճուրդով վաճառվել է 2015 թվականի փետրվարին 43 մլն ռուփիով (ավելի քան 643 000 դոլար): Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ` կոստյումը ձեռք է բերել Dharmananda Diamond Company ոսկերչական ընկերության սեփականատերը, ով կոստյումը գնելուց հետո ռեկորդի գրանցման հայտ է ներկայացրել:
Մոդին այդ կոստյումը կրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հնդկաստանում 2015 թվականին կայացած հանդիպման ժամանակ: Կոստյումի վրա առկա գծերը իրենցից ներկայացնում են վարչապետի անվան կրկնվող գրառում: