Թուրքիայի իշխանությունները նոր դեսպան են նշանակել Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հաղոդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատճառով է փոխարինվել Ռուսաստանում Թուրքիայի նախկին դեսպան Ումիթ Յարդըմը, որի դիվանագիտական առաքելության ժամկետը դեռևս չի ավարտվել: