Ադրբեջանի խոշորագույն բանկերը հանգստյան օրերին սահմանափակել կամ լիովին դադարեցրել են արտարժույթի վաճառքն` առանց պատճառը հրապարակելու: Առավելագույն գումարը, որ կարելի է փոխանակել Բաքվում, 500 դոլարն է, հայտնում է Bloomberg-ը:
Սահմանափակումների պատճառով աճել է արտարժույթի վաճառքը սև շուկայում, որտեղ դոլարի փոխարժեքը 1,7 մանաթ է: Ընդհանուր առմամբ, 2016 թվականի սկզբից մանաթն արժեզրկվել է 7 տոկոսով` դառնալով վատագույն արժույթներից մեկը նախկին ԽՍՀՄ-ում: Ավելի վատ ցուցանիշներ ունի միայն տաջիկական սոմոնին:
Նշվում է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկն արդեն ծախսել է իր արժութային պահուստային ֆոնդի երկու երրորդը` փորձելով զսպել ազգային արժույթի արժեզրկումը նավթի գների անկման ֆոնին: Sofaz ինքնիշխան հիմնադրամն օգոստոսի կեսին միայն $50 մլն է առաջարկել բանկերին, մինչդեռ պահանջարկը կազմել է մոտ $600 մլն: